ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+6 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Հարցրազրույցի յութուբյան դիտումների քանակն արհեստականորեն նվազեցվել է». Շանթ Հարությունյան
23:24, 27.10.2021
2934 | 0

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գրառումը. «Շանթ Հարությունյանի վերջին հարցրազրույցի յութուբյան դիտումների քանակը արհեստականորեն նվազեցվել է շուրջ 13-15 հազարով:
Հարցրազրույցի տեղադրումից 17 ժամ անց դիտումների քանակը եղել է 63 հազարից ավելին: Դեպքերի բերումով, մենք ունենք լուսանկարնկար (screenshot), որտեղ ֆիքսված է դիտումների քանակն ու կոնկրետ ժամը: Դրանից 3 ժամ անց, նույն հարցրազույցի դիտումները պակասում են շուրջ 4 հազարով՝ հասնելով 59 հազարի: Քննարկումներից պարզ դարձավ, որ հարցրազույցի դիտումների քանակը՝ մինչև 59 հազարի իջեցնելը, հասած է եղել մինչև 69 հազարի:
Ընդհանուր ունենք հետևյալ պատկերը:
15:17-63 հազար դիտում- 17 ժամ անց,
18:10-69 հազար դիտում- 19 ժամ անց,
19:05- 59 հազար դիտում- 20 ժամ անց:
Հատկանշական է, որ թվերի նման արհեստական տատանումների ընթացքում, դիտումների թիվը հասնելով 62 հազարի, կրկին իջեցվել է 60 հազարի:
Ժամը 21:45- ի դրությամբ, դիտումների քանակը կրկին հասել է 62 հազարի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր