ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Մեզ փուչիկի մեջ պահել էին, տենց էլ պատերազմ էին ուզում տանել». Գևորգ Թոսունյան
02:06, 28.10.2021
2634 | 1

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուխովի գիրքն եմ կարդում 44-օրյա պատերազմի մասին ու նեռվայնությունից տեղս չեմ գտնում։ Հասկանում ես, որ գրածը ճշմարտություն ա, հասկանում ես, որ էս իրավիճակում հայտնվել ենք հնացած ու կործանարար համակարգի արդյունքում, որին տասնյակ տարիներ հարկերով պահել ենք/եք։ Պարզ մի օրինակ՝ հայկականը համեմատում է թուրքական պերեսմենկայի հետ, ըստ որի՝ մեկօրյա մարտից հետո, զինվորականները տեղափոխվել են թիկունք՝ երկօրյա հանգստի, սա տասնյակ անգամ ավելի էֆեկտիվ ա, քան հայկական, սովետից եկած ու այդպես էլ չփոխված 14-օրյա ռեժիմը, հլը մի հատ խոսեք կամավորների կամ զորացրվածների հետ էս թեմայով։ Մեր մեծ փորով ու քթները ցցած, հղփացած ու հարստացած գեներալների «շնորհիվ» ոչ օդում ունեին առավելություն, ոչ էլ հողի վրա։ Մեզ փուչիկի մեջ պահել էին, տենց էլ պատերազմ էին ուզում տանել, շատերը հավատացին, ցավոք զոհվեցին։ Սրանք հիմա ընդհատակ են գնացել կամ էլ քրեական գործերի դեպքում խոսում են արդարությունից ու հայրենասիրությունից։ Քանի դեռ մեր սխալների ու հակառակորդներից, այդ թվում՝ թուրքերից չենք սովորել, նրանց հաղթել չենք կարող։
Մեկ էլ վարձկանների մասով, գիտե՞ք ինչն է ամենավիրավորականը, շատերը էս թեման շրջանառում են, անգամ չհասկանալով, որ ադրբեջանցիք էտ վարձկաններին «թնդանոթի միս» էին օգտագործում, այսինքն՝ ծանրագույն վայրեր ուղարկում էին այդ մարդկանց, իսկ խնայում իրենց զինվորներին։ Ադրբեջանցիք/թուրքեը ամիսներ առաջ էս ամենը հաշվարկել էին, նրանց գտել, վարձել ու բերել Ղարաբաղ, իսկ մենք, ո՞ւմ էինք ուղարկում․․․ էնքան ցավալի ա մտածել էս մասին, քանի որ լիքը կամավորներից, ՄՈԲ-ից լսել եմ նույն միտք՝ «մեզ մինիմալ սպառազինությամբ ու տեղանքին անիրազեկ վիճակում ուղարկում էին առաջնագիծ, որպես թնդանոթի միս»․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր