ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին
09:42, 28.10.2021 | mamul.am
5416 | 1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Հրապարակում ենք փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից և անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ: Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է:

Ավելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված է պարբերական գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր