ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 495.24, EUR 560.56, RUB 6.72, GBP 653.96
+7 °C, +3 °C ... +7 °C Վաղը`+8 °C
«ՔՊ-ի՝ այս որոշմանը չքվեարկելը որևէ հետևանք չի ենթադրում». Արամ Վարդևանյան
10:54, 28.10.2021
2051 | 0

«Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» որոշման նախագիծը ձայների 25 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց:

«Քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, ՔՊ-ի՝ այս որոշմանը չքվեարկելը որևէ հետևանք իրենից չի ենթադրում, պարզապես խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու աշխատանքներին, ինչում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր