ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ուզում եմ մեր ընտանիքի հետ կապված մի իրավիճակ ներկայացնել». Նիկոլ Փաշինյան
11:30, 28.10.2021 | mamul.am
9577 | 1

«Ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված մի իրավիճակ ներկայացնել: Նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը վարակվեց կորոնավիրուսով ու դրա մասին իմացանք մի շաբաթ անց: Բնական է, ամենօրյա շփում և այլն, բայց պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց»,- Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ քննարկումը: «Այսինքն՝ մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր