ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+4 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+9 °C
«Այստեղից կարելի է ենթադրություն անել, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջական կապ ունի Հոկտեմբերի 27-ի կազմակերպման հետ». Վարդան Հարությունյան
14:12, 28.10.2021
8016 | 1

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից մի քանի ժամ անց, Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ երաշխիքով է մտնում ԱԺ բանակցելու ահաբեկիչների հետ։

Այդ ի՞նչի վրա էր այդքան վստահ, որ իրեն չեն գնդակահարելու։

Եվ մեր անվտանգության համակարգն ի՞նչպես էր այդ պահին միակ լեգիտիմ իշխանություն մնացած (ինչու միակ լեգիտիմ, որովհետև գործադիր և օրենսդիր իշխանությունն արդեն գլխատված էին) նախագահին թույլ տվել մտնել և բանակցել ահաբեկիչների հետ։

Աշխարհում չկա մի նախադեպ, երբ ահաբեկչություն լինի և երկրի ղեկավարը գնա ահաբեկիչների հետ բանակցի, ավելին նման դեպքերում անվտանգության համակարգը երկրի ղեկավարին տանում-պահում է գաղտնի մի բունկեռում, որ սկի իր ընտանիքի անդամները չեն իմանում տեղը։

Միայն այստեղից կարելի է ենթադրություններ անել, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջական կապ ունի Հոկտեմբերի 27-ի կազմակերպման հետ։

Հ. Գ. Թրաշդ անուշ, Ռոբե՛րտ Քոչարյան, թե՞ դեռ չես հասցրել թրաշվել...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր