ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
+2 °C, +2 °C ... +8 °C Վաղը`+8 °C
500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն. նախագիծ
12:12, 28.10.2021
1454 | 0

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,- նշեց փոխնախարարը:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր