ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պատգամավորին խորհուրդ կտայի տղամարդավարի ընդունել պարտությունը». Էրիկ Ալեքսանյան
14:48, 28.10.2021 | mamul.am
4245 | 2

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»։
Հարգելի հայրենակիցնե՛ր, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։ Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, ով թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր Հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։
Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր