ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Եվրոմիությունը ճանաչում է Հայաստանի քովիդ հավաստագրերը. պաշտոնական
17:06, 28.10.2021 | mamul.am
3067 | 0

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «2021թ․ հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։

. Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։

. Նշենք, որ «EU Digital COVID Certificate» համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։

. Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը՝ այստեղ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր