ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Անհրաժեշտության դեպքում Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կնվիրի
18:30, 28.10.2021 | mamul.am
2235 | 0

Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։ «Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որոնց արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր