ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+1 °C, +1 °C ... +8 °C Վաղը`+6 °C
Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է. #Bloomberg
18:42, 28.10.2021
2140 | 0

Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերտառությամբ հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Անկարան աշխատանքներ է կատարում Սիրիայի դեմոկրատական ուժերի (DSG) դեմ գործողության համար, որոնց ողնաշարը կազմում են Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG)։ Ընգդծվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերի դեմ տարվող այդ աշխատանքների շրջանակում հարյուրավոր զինվորներ են ուղարկվել Սիրիայի հյուսիս։

«Ծրագրվող գործողությամբ Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկու երրորդը։ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Այն Էլ Արաբը (Քոբանի) գրավելն է»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի նաև վերցնել Ազեզի մոտակայքում գտնվող «Մենագհ» ավիաբազան։

Նույն պաշտոնյաներն ընդգծել են, որ Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի ետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին, մեջբերում է «Էրմենիհաբեր»-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր