ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել
11:18, 29.10.2021 | mamul.am
5845 | 0

Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը հայտնում է. «2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրոմիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Ավելին՝ այստեղ:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.

- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,

- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է

- լրացնի առողջության հայտարարագիր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր