ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Համբիկ Սասունյանը Հայաստանում է
10:12, 30.10.2021 | mamul.am
13552 | 1

1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը»:

«Սիրելի հայրենակիցներ, ամենայն ուրախութեամբ կը գրեմ ձեզի` Հայաստանէն։

Մօտաւորապէս 40 տարիներ անց պատիւը ունիմ ըլլալու հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը եւ, զգալ ընտանեկան ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում է ունեցած իմ դժուարագոյն օրերուս։

Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են եւ, ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։

Վերջապէս հասած եմ տուն։

Սիրով`
Համբիկ Սասունեան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր