ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
American Airlines-ը 2 օրում չեղարկել է ավելի քան 1000 չվերթ
14:18, 31.10.2021 | mamul.am
8136 | 0

American Airlines-ը ուրբաթ օրվանից՝ հոկտեմբերի 29-ից, չեղարկել է ավելի քան 1000 չվերթ։ Համապատասխան տվյալները շաբաթ օրը հրապարակվել են FlightAware հարթակում։

Ուրբաթ օրն ավիաընկերությունը չեղարկել է 542 չվերթ, իսկ շաբաթ օրը՝ 485, բացի այդ, չեղարկվել է կիրակի օրը նախատեսված 23 չվերթ։

Ինչպես հայտնում է CNBC-ն, ավիաընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Դեյվիդ Սեյմուրը շաբաթ օրն իր գրառման մեջ նշել է, որ խնդիրներն սկսվել են հինգշաբթի օրը Դալլասի օդանավակայանում ուժեղ քամու պատճառով: Դա հանգեցրել է թողունակության կրճատմանը, ինչի հետևանքով չվացուցակը խախտվել է, բազմաթիվ անձնակազմեր չեն կարողացել հասնել այլ քաղաքներ՝ հաջորդ թռիչքներն իրականացնելու համար:
Թե ինչ վնասներ է կրել ընկերությունը, չի ասվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր