ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Իլոն Մասքը հրավիրվել է ՄԱԿ՝ քննարկելու սովի դեմ պայքարը
02:06, 03.11.2021 | mamul.am
7238 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հաստատել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեյվիդ Բիսլիի՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքի հետ հանդիպելու առաջարկը մնում է ուժի մեջ։
Ավելի վաղ Բիսլին Մասքին առաջարկել էր հանդիպում անցկացնել՝ քննարկելու ամերիկացի գործարարի օգնությունն՝ աշխարհում սովի դեմ պայքարելու հարցում։ Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի ղեկավարը գործարարին կոչ էր արել միջոցներ նվիրաբերել սովի «աղետը» կանխելու համար։ Ըստ CNN-ի՝ մարդկանց սովից փրկելու համար բավարար կլինի Մասքի կարողության (300 միլիարդ դոլար՝ երեկվա տվյալներով) ընդամենը 2%-ը։

Իր հերթին Մասքը հայտարարել է, որ պատրաստ է վաճառել Tesla-ի բաժնետոմսերը հենց հիմա, եթե 6 միլիարդ դոլարն իսկապես կկարողանա լուծել համաշխարհային սովի խնդիրը։

Բիսլին, սակայն, ընդգծել է, որ լրատվամիջոցները սխալվել են՝ 6 միլիարդ դոլարը բավարար չէ աշխարհում սովի խնդիրը լուծելու համար, սակայն այս գումարը կարող է փրկել 42 միլիոն մարդու, ովքեր այժմ գտնվում են սովամահության եզրին։ Բիսլին նշել է, որ համաշխարհային սովի խնդիրը «առնվազն արժանի է քննարկման», և եթե Մասքը համաձայնի, ապա ինքը պատրաստ է առաջին ինքնաթիռով թռչել նրա մոտ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր