ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հղի կնոջ մահից հետո Լեհաստանում կրկին ցույցեր են՝ աբորտի արգելքի դեմ
20:32, 03.11.2021 | mamul.am
7805 | 0

Լեհաստանում 30-ամյա հղի կին է մահացել, քանի որ բժիշկները հրաժարվել են հեռացնել պտուղը՝ աբորտի հետ կապված օրենքի խստացման պատճառով։ Այս դեպքից հետո սկսվել են բողոքի ցույցեր Վարշավայում, Կրակովում և այլ քաղաքներում. մարդիկ մոմեր են վառել հանգուցյալի հիշատակին, հայտնում է The Associated Press-ը։

Իզաբելան հոսպիտալացվել է հղիության 22-րդ շաբաթում ամնիոտիկ հեղուկի արտահոսքի պատճառով: Հիվանդանոցում բժիշկները հաստատել են, որ պտուղը բնածին արատներ ունի։ Արդյունքում պտուղը մահացել է, իսկ կնոջ մոտ սեպտիկ շոկ է սկսվել։ Նա մահացել է ջրահեռացումից 24 ժամ անց: Փաստաբանի խոսքով՝ բժիշկները գործել են նոր օրենքի շրջանակներում, ըստ որի՝ անհնար է հղիությունն ընդհատել, եթե անգամ պտուղն ունի անբուժելի հիվանդություններ։ Բժիշկները պնդել են, որ հոգ են տարել հիվանդի և պտղի առողջության և կյանքի համար:

Ցուցարարներն այժմ պահանջում են փոխել հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքը: Երկրի մի շարք խոշոր քաղաքներում մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ՝ քննադատելով երկրում իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Լեհաստանում նոր օրենք է ընդունվել։ Աբորտի արգելքի դեմ ցույցերն սկսվել էին, երբ հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության արհեստական ​​ընդհատումը հակասում է երկրի հիմնարար օրենքին։ Սակայն հասարակության մեջ անկարգությունների և հազարավոր բողոքների պատճառով իշխանություններն այն ժամանակ հետաձգեցին արգելքի որոշման՝ ուժի մեջ մտնելը, մինչև դատարանը չներկայացնի իր դատավճռի պաշտոնական հիմնավորումը։ Դրանից հետո Լեհաստանում պտղի պաթոլոգիայի պատճառով աբորտը պաշտոնապես արգելվեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր