ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+25 °C
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ անցավ միաձայն
20:42, 09.11.2021 | mamul.am
6310 | 3

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ անցավ միաձայն։ Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է հաջորդ տարվա մարտի 22-ին։

Այս բանաձևը, որի հեղինակը Թիմ Լոութոնին է, իր կարևորագույն նշանակությունը կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետագա գործընթացում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր