ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»
09:18, 11.11.2021 | mamul.am
30582 | 0

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների՝ նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր: Ֆոտոլրագրողի տեղեկոթյուններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»
Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»
Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»
Կրակոցներ Երևանում. 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն է»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր