ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են ներգաղթյալներ տեղափոխող ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը
10:36, 11.11.2021 | mamul.am
7776 | 0

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը չեն բացառում պատժամիջոցների կիրառման հնարավորությունն այն ավիաընկերությունների դեմ, որոնք ապօրինի ճանապարհով միգրանտների են տեղափոխում, հայտնում է AP-ն:

Արևմուտքը վստահ է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ հազարավոր փախստականներ Իրանից, Իրաքից և Սիրիայից կազմակերպված բերվել են սահման, որպեսզի հետո դուրս մղվեն ԵՄ տարածք:

Ավելի վաղ հայտնել էինք լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրավիճակի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր