ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
20:48, 13.11.2021 | mamul.am
7529 | 2

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը։
Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր