ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Փաշինյան-Քոչարյան գաղտնի հանդիպման մասին լուրը մի բան կարող է նշանակել». Հայկ Մարտիրոսյան
00:54, 15.11.2021 | mamul.am
17179 | 5

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե պարզվի, որ փաշինյան-քոչարյան գաղտնի հանդիպման մասին լուրը ճիշտ է, ապա դա կարող է միայն մեկ բան նշանակել.
նիկոլ փաշինյանը Մոսկվայի հրահանգով հանդիպում է իրենից հետո Մոսկվայի երկրորդ հենարանի` Քոչարյանի հետ, որպեսզի քննարկի իշխանության փոխանցման մեխանիզմները և անձամբ անվտանգության երաշխիքներ ստանա։
Դրանից հետո փաշինյանը կարող է լքել երկիրը, կամ հրաժարական տալ և հետո լքել, իսկ փաշինյանի, սարգսյանի և իհարկե քոչարյանի Ազգային ժողովը կընտրի քոչարյանին վարչապետ։ Դրանից հետո Հայաստանի ինքնիշխանության ձևական գայությունն անգամ առ ոչինչ կդառնա և երկիրը կհանձնվի Մոսկվային` Թուրքիային տրամադրելու համար։
Տարբերակ է, բայց հնարավոր, անգամ շատ հնարավոր տարբերակ է։
Որպեսզի այս սցենարը ոչ մի պարագայում իրականություն չդառնա` իշխանության պետք է գա միայն ու միայն Ազգային Ժողովրդավարական Բևեռը, որն անցումային արդարադատություն է իրականացնելու և ոչ թե զավթելու է իշխանությունը, այլ` հաստատելու է ժամանակավոր, ուժեղ և ժողովրդավարական կառավարություն։
Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի փողոցներում մարդկային մեծաքանակ զանգվածներ լինեն։
Արի՛ Բևեռի հանրահավաքին։ Փրկի՛ր երկիրդ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր