ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Երևանը Մոսկվայից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն»․ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը՝ Коммерсант-ին
15:36, 17.11.2021 | mamul.am
4981 | 1

«Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ»,- Այս մասին, Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում, ռուսական Коммерсант-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է ակնկալում հայկական կողմը՝ 1997 թվականի համաձայնագրի շրջանակում դիմելով պաշտոնական Մոսկվային:

«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի գործողություն է: 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նման դեպքերում փոխադարձ օգնել միմյանց: Հենց այդ առնչությամբ էլ դիմել ենք Ռուսաստանին»,- ասել է Գրիգորյանը:

Ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր