ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները
17:00, 17.11.2021 | mamul.am
3947 | 0

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին սրման առնչությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի համապարփակ կարգավորման բանակցությունները․ ասվում է միության արտաքին քաղաքականության հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ հասնելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը, ներառյալ սահմանների սահմանագծումը», - ասվում է փաստաթղթում։

Եվրամիությունը նաև ընդգծել է իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու՝ լարվածությունը հաղթահարելու համար» և աջակցել Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը։

«Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել զինված ուժերը և պահպանել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր