ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ փամփուշտներ չեն հասցրել տղաներին». Սրբուհի Գրիգորյան
12:18, 20.11.2021 | mamul.am
5995 | 4

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է. «Տեղեկություններ են հրապարակվում, որ դիրքերում տղերքի փամփուշտը վերջացել է։ Տղաներից մեկը իր գլխին է դրել ադրբ.-ցու գլխարկն ու մտել դրանց մեջ, ապա և իր հետ փամփուշտ է մեր դիրքեր բերել։
Առաջին հայացքից հերոսական դրվագ է։
Երկրորդ դեպքում էլ փամփուշտ չի եղել, զինվորն իրեն պայթեցրել է՝ սպանելով թշնամու մի քանի ենիչերու։ Սա էլ է հերոսական պատմություն, անշուշտ։
Հիմա մի հարց. ինչո՞ւ չեն հասցրել փամփուշտներ տղաներին։
ԱԺ-ում ուղիղ հարց տրվե՞ց էդ մասին....
Ես տասնյակ հարցեր ունեմ, այդքան էլ պնդումներ, որ հնարավոր էր դիրքերը պահել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր