Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Պեկինում կայանալիք 2022 թվականի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։ Այս մասին գրում է The Times-ը: Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ այս քայլը կարող է բողոքի նշան դառնալ Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ: Նշվում է նաև, որ ԱԳ նախարար Լիզ Թրասն աջակցում է նախաձեռնությանը։
|