ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Իշխանասարի հատվածն է. այստեղ պիտի լինի հայտնի խաչմերուկը». Նաիրի Հոխիկյան
13:24, 20.11.2021 | mamul.am
10852 | 4

«Սա Անգեղակոթի մոտի՝ դեպի Գորիս տանող ճանապարհն է: Ազատագրական շարժում ենք սկսում ու մեր հայրենակիցներին ցույց ենք տալու՝ ո՞ր տեղով են նախատեսում ՀՀ իշխանությունները թշնամուն հանձնել՝ ճանապարհը ասեմ, միջանցքը ասեմ: Լինելու ենք Գորիսում, տարբեր հատվածներում, մարդկանց ծանոթացնելու ենք իրավիճակին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է լրագրող Նաիրի Հոխիկյանը: Հավաքվել են տարբեր քաղաքացիներ, այստեղ է նաև նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը. «Սա փոքր խումբ է, որը դեռ կմեծանա»,- ասել է Հոխիկյանը:

Հիշեցնենք՝ երեկ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մենք նախաձեռնում ենք դեպի Սյունիք ազգային միասնության ավտոերթ՝ աշխարհին ցույց տալով մեր համերաշխությունը և կամքը՝ ընդդեմ ցանկացած ոտնձգության մեր պետականության նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր