ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ
09:18, 22.11.2021 | mamul.am
11596 | 1

Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ: «Ընդամենը 44 րոպեով փակում ենք փողոցը. ներողություն ենք խնդրում անհարմարության համար: Մեր սահմանը վտանգված է»,- հայտարարել են օրեր առաջ ձևավորված ազատագրական շարժման մասնակիցները, որոնց թվում են լրագրող Նաիրի Հոխիկյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- ասել են կազմակերպիչները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր