ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Շմոլ գազի արտահոսքից մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել
10:30, 22.11.2021 | mamul.am
4233 | 0

Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ-ն (ծնված 2009թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ-ի (ծնված 1969թ.) մահը:

Փրկարարները Թ․ Խ-ին (ծնված 2003թ.) և Կ․ Հ-ին (ծնված 1970թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր