ՌԴ-ում դատարանը կալանքի տակ է առել 23-ամյա Եգոր Կոմարովին, ով կալանավորվել էր աղմուկ հանած վթարից հետո, երբ բախման հետևանքով բեռնախցիկից հայ տղամարդու դի էր դուրս ընկել։ Ինչպես հաղորդում է REN TV-ի թղթակիցը դատարանի դահլիճից, կասկածյալը կալանավորվել է մինչև հունվարի 20-ը։ Ավելի վաղ Կոմարովն ասել էր, որ ափսոսում է տղամարդու սպանության համար, սակայն չի զղջում։ Հիշեցնենք, որ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո մայրուղու վրա հայտնաբերվել էր 50-ամյա տղամարդու դի՝ կտրած կոկորդով։ Դիակը դուրս է ընկել Mitsubishi Galant-ի բեռնախցիկից, երբ ավտոմեքենան բախվել է ցանկապատին: Ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, սակայն նրանց շուտով հայտնաբերել և բերման են ենթարկել։ Սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն էր: Նրան սպանել էին «Լագունա» ավտոտնակային կոոպերատիվում: Հետո հանցագործները որոշել են մարմինը տանել անտառ, սակայն վթարի են ենթարկվել։ Մեքենայում հայտնաբերվել են բահեր և պարան։ Կոմարովը նախ խոստովանել է, որ նախկինում համտեսել է մարդու միս, ապա ասել, որ սպանել է հայ տղամարդուն առանց որևէ պատճառի: Հարցին, թե արդոք հոգեկան խնդիրներ ունի, նա պատասխանել է. «Չգիտեմ, հոգեբանը կասի»: |