Աֆղանստանը հումանիտար աղետի շեմին է, այս երկրում միլիոնից ավելի երեխա սովամահության եզրին է, ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Սամանտա Մորտը։
«Քաղաքական առևտուր անելու ժամանակը չէ: Աֆղանստանում մարդիկ մահանում են ու նրանց պետք է մեր օգնությունը: Հումանիտար օգնությունը՝ դա մարդկային համերաշխության արտահայտություն է»,- հավելել է նա: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր 23 մլն աֆղանցիներին սպառնացող սովի մասին և դիմել Մեծ քսանյակի երկրներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովը: |