ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աֆղանստանում միլիոնից ավելի երեխա սովամահության եզրին է
11:48, 23.11.2021 | mamul.am
3779 | 0

Աֆղանստանը հումանիտար աղետի շեմին է, այս երկրում միլիոնից ավելի երեխա սովամահության եզրին է, ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Սամանտա Մորտը։

«Քաղաքական առևտուր անելու ժամանակը չէ: Աֆղանստանում մարդիկ մահանում են ու նրանց պետք է մեր օգնությունը: Հումանիտար օգնությունը՝ դա մարդկային համերաշխության արտահայտություն է»,- հավելել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր 23 մլն աֆղանցիներին սպառնացող սովի մասին և դիմել Մեծ քսանյակի երկրներին՝ խնդրելով կանխել զանգվածային սովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր