ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների. ԱԳՆ
14:36, 23.11.2021 | mamul.am
5421 | 0

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ТАСС-ին հայտնել է, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին:

«Միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Հանրությանը կիրազեկենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր