ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ է արձակվել
15:06, 23.11.2021 | mamul.am
6925 | 1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ է արձակվել։

«Դրական որոշման համար նախադրյալներ կային։ Դատարան էր դիմել ՔԿՀ-ն՝ հիմք ընդունելով Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության միջնորդությունը»,- ասել է պաշտպան Ռոբերտ Ռևազյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին ձերբակալվել էր 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր