ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կրեմլը՝ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման մասին
16:36, 23.11.2021 | mamul.am
8946 | 1

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է RT-ն:

Նշվում է, որ բանակցությունները տեղի կունենան ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ: Հանդիպման ժամանակ ծրագրվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը: Բացի այդ, նախատեսվում են առանձին զրույցներ Պուտինի կողմից՝ Փաշինյանի և Ալիևի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր