ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին». Փաշինյան
21:36, 23.11.2021 | mamul.am
12330 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթացող ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։
«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Էդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է ստեղով, ստեղով, ստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա: Սահմանազատումն ու սահմանագծումն էնքան բարդ գործընթաց է: Շատ է խոսվում քարտեզների մասին, մենք պետք է հասկանանք, որ քարտեզն ընդամենը նկար է»,– ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր