ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինչու Իրանից Հայաստան բենզին չի ներկրվում․ «Հրապարակ»
09:14, 24.11.2021 | mamul.am
6105 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանից Հայաստան տևական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլևս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել և իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։

Իրանից Հայաստան մտնելիս նավթամթերքով բարձված մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով` շինանյութով, սննդով բարձված մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս և դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձված մեկ մեքենան Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպված է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապես ավելացնում է փոխադրման և ըստ այդմ` ապրանքի գինը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր