ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին է Պուտինը խոսել»,– նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ»։ |