ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Անկախ նրանից, որ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում»․ Տ․ Աբրահամյան
10:12, 25.11.2021 | mamul.am
4686 | 0

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։
Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։
Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում։
Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում և ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի, ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր