ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ քնած է ՀԱՅԻ համահավաք մտածողությունը». Սենոր Հասրաթյան
02:12, 26.11.2021 | mamul.am
2531 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ պետության ղեկը, «ժողովրդավարության» քողի տակ՝ չմտածող ու պետականաքանդ զանգվածների կույր օժանդակությամբ, վերցնում են մարդիկ, ովքեր բացի այսրոպեական և ականջահաճո լոզունգներից այն կողմ ոչինչ չեն տեսնում, երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսինը կա այսօրվա Հայաստանը... Այսօր մենք գտնվում ենք հակաբևեռ զարգացումներով հեղեղված մի իրականության մեջ, որտեղ մի կողմում մտածելու կամ ճշմարտությունն ընկալելու ընդունակությունից զուրկ ամբոխն է, իսկ մյուս կողմում՝ ինչ-որ հրաշքի սպասող, սակայն ներքաղաքական վայրիվերումներից հոգնած հասարակությունը... Այդ երկուսի արանքում կա հասարակության ևս մի հատված, որը լինելով մտածող ու ազգային պատվախնդրությամբ օժտված, արդեն երեք տարուց ավելի փորձում է երկրի ընթացքը վերադարձնել բնականոն հուն, սակայն, վերը նշված չմտածող ու հրաշքի սպասող երկու հակադիր կողմերի դրսևորած պահվածքի պատճառով, բոլոր փորձերն ավարտվում են ապարդյուն...
Արդյունքում երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը անում է այն, ինչ ուզում է, այդ թվում՝ համազգային հույժ կարևորության հիմնախնդիրներին առնչվող բանակցություններում, իսկ օրենսդիր մարմնի ղեկավարն էլ ոգևորված իր շեֆի ամենազորությամբ, որոշել է «ֆռֆռալ» 90 միլիոնանոց ծառայողական մեքենայով... Հավատացեք, այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ քնած է ՀԱՅԻ համահավաք մտածողությունը...
...Կդիմանա՞նք, արդյոք, մինչև զարթնելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր