ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցողները եղել են Արթուր Վանեցյանը և Հրաչյա Թաշչյանը». Թաթուլ Հակոբյան
11:06, 26.11.2021 | mamul.am
8082 | 2

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

ԱՆԻ կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն, երկրորդ պաշտոնյան դիվանագետ Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:

Պարոն Թաշչյանն ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Թաշչյանը 2018-2020թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր