ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք՝ Արցախում. 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է
11:24, 26.11.2021 | mamul.am
2171 | 0

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր