«Ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը շարունակում է բողոքի ակցիան: Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին: Հիշեցնենք՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կանխել սահմանագծման և սահմանազատման ցանկացած հակահայկական ծրագիր, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ |