ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Սա կարող է փրկօղակ լինել Էրդողանի համար, բայց նաև դնել ԱՄԷ-ից որոշակի կախվածության մեջ». Հակոբ Բադալյան
00:30, 27.11.2021 | mamul.am
4172 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Անմիջականորեն Հայաստանի «մաշկին կպած» իրողություններն ու խնդիրները, բնականաբար, կլանում են ուշադրության ահռելի մասը, բայց, իհարկե, պետք չէ բաց թողնել ավելի լայն շրջանակում կատարվողը: Առավել ևս, որ դրանում կարող ենք գտնել մեր խնդիրների սպասարկման հնարավորություններ:
Հայաստանյան համացանցում մեծ ուշադրության են արժանանում Թուրքիայում հակակառավարական ցույցերը, որոնց պատճառը տնտեսական անկումն է: Մինչդեռ քիչ ուշադրության արժանացավ Էմիրությունների և Թուրքիայի միջև ներդրումային համաձայնագիրը, որով Էմիրաթները ստեղծում են 10 միլիարդ դոլար մեկնարկային կապիտալով ներդրումային հիմնադրամ: Սա կարող է փրկօղակ լինել Էրդողանի համար, բայց միաժամանակ էլ նրան դնել Միացյալ Էմիրություններից որոշակի կախվածության մեջ:
Դեռ ամիսներ առաջ անդրադարձա Էրդողանի՝ Էմիրությունների ուղղությամբ հայացքին, որով նա փող է փնտրում՝ այսօր, թերևս, իր գլխավոր խնդիրը: Գտե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ գնով: Համենայն դեպս այստեղ պատկերը, իսկապես, բավական բազմաշերտ է, էլ չասած այն մասին, թե էլ ովքեր կարող են խաղալ Էմիրությունների միջոցով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր