ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հասանք, իջե՛ք. թուրքական դրոշով խաղալիքներ՝ հայկական շուկայում». Ա. Թովմասյան
13:54, 26.11.2021 | mamul.am
8685 | 1

Հասարակական, քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հասանք իջեք, հաջորդ կայարանը՝ Ստամբուլ:
«Պողոսնե՛ր», գիտեմ, որ ձեր վեջը չի, թե ինչ է կատարվում մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ, ուստի, երբ երեխաներին նոր տարվա նվեր առնելիս լինեք, ուշադիր եղեք, որ դրական ազդակներ հղող ու ձեր բարեկամ պետության բանակի խաղալիք գնեք:

Իսկ հիմա ավելի լուրջ, ո՞ւր են մեր պատկան մարմինները (եթե կան այդպիսինն էր), որոնք չեն ծառայում օտարի շահերին, ինչո՞ւ չեն առգրավում այս խաղալիքները հայկական շուկայից:
Կարծում եմ, որ սա էլ է հստակ մտնում իշխող ուժի այն քաղաքականության մեջ, որ մեզ տանում են դեպի կեղծ խաղաղասիրության դարաշրջան:
Խոսքս ուղղում եմ Հայ ծնողներին, Ձեր երեխաներին դաստիարակեք Ազգային արժեքների հիման վրա, ոչ թե այս թրքաբարո ու ազգադավ իշխանությունների մատուցած քարոզի հիման վրա: Մենք պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին ՄԱՐՏԻԿԻ ոգով, որ կառուցենք մեր սեփական հզոր բանակը, ոչ թե պարտված նիկոլիզմի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր