ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երկու կողմի իրավաբանները թող իրար հետ վիճեն, տեսնեմ՝ ոնց են համոզում». Վազգեն Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում
14:54, 26.11.2021 | mamul.am
3678 | 0

«33 տարի քաղաքականության մեջ եմ և հազարավոր ելույթներ եմ ունեցել: Հիմա մի մասը վերցրել ու պնդում եք, որ քրեականապես պատժելի են: Ես իմ 33 տարվա խոսքերից ոչ մեկից չեմ հրաժարվում, այդ թվում նաև այս խոսքերից, ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իմ ասածները»,- դատարանում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Երկու կողմի իրավաբանները թող իրար հետ վիճեն, ես միայն կդիտեմ, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ դա քրեականապես պատժելի գործ է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր