ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ». Վազգեն Մանուկյան
16:30, 26.11.2021 | mamul.am
3041 | 2

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ»,- իր խոսքում՝ անդրադառնալով դատախազի մեղադրական եզրակացությանը, ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ես նախաքննության ժամանակ ոչ մի հարցի չեմ պատասխանել, ոչ մի ցանկություն չունեմ մեկնաբանել կամ պատասխան տալ իմ մտադրությունների կամ ասածների մասին. այնպես որ՝ պաշտպանելու եմ այդ սկզբունքը»,- ասաց նա՝ կրկնելով, որ մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր