«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար»,- եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,– ասաց Պուտինը:
Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքեր։
«Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,– նշեց Պուտինը։