ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից». Էդուարդ Շարմազանով
19:48, 26.11.2021 | mamul.am
4277 | 0

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Կապիտուլյանտը ոչ մի բառ չասեց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման և նույնիսկ կարգավիճակի անհրաժեշտության մասին։
Իրեն բնորոշ լղոզված ձևակերպում տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ, բայց ոչ մի խոսք չարտաբերեց Հիմնարար սկզբունքների ու այդ թվում ինքնորոշման իրավունքի մասին։
Բայց փաստորեն համաձայնվեց, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հստակեցման ու իրացման, սահմանների դելիմիտացիա իրականացնել։
Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր