«Ես համոզված եմ, որ այս քանի օրվա հավաքներով անուղղակիորեն աջակցեցինք մեր այդքան չսիրած Նիկոլ Փաշինյանին, որ ինքնայնտեղ պահի Հայաստանի դիրքերը»,- այսօր՝ «5165 շարժման» առաջնորդ, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ժամանակ հայտարարեց «Ազատագրական շարժման» անդամ Կարին Տոնոյանը։ «Քանի որ մենք այսօր դեռևս ամբողջովին չբացահայտված, բայց ամեն դեպքում հայտարարվածը տեսանք և հասկացանք, որ, այնուամենայնիվ, վտանգները մնում են Հայաստանի գլխին կախված, ուրեմն մենք պետք է շարունակենք մեր պայքարը և պատրաստվենք այդ պայքարի գլխավոր հարվածին»,- անդրադառնալով այսօր տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ հավելեց Տոնոյանը։ |