ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Համոզված եմ, որ այս հավաքներով անուղղակիորեն աջակցեցինք մեր այդքան չսիրած Նիկոլ Փաշինյանին»․ Կարին Տոնոյան
19:18, 26.11.2021 | mamul.am
6215 | 3

«Ես համոզված եմ, որ այս քանի օրվա հավաքներով անուղղակիորեն աջակցեցինք մեր այդքան չսիրած Նիկոլ Փաշինյանին, որ ինքնայնտեղ պահի Հայաստանի դիրքերը»,- այսօր՝ «5165 շարժման» առաջնորդ, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ժամանակ հայտարարեց «Ազատագրական շարժման» անդամ Կարին Տոնոյանը։

«Քանի որ մենք այսօր դեռևս ամբողջովին չբացահայտված, բայց ամեն դեպքում հայտարարվածը տեսանք և հասկացանք, որ, այնուամենայնիվ, վտանգները մնում են Հայաստանի գլխին կախված, ուրեմն մենք պետք է շարունակենք մեր պայքարը և պատրաստվենք այդ պայքարի գլխավոր հարվածին»,- անդրադառնալով այսօր տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ հավելեց Տոնոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր